Անցած շաբաթ օրը Ադրբեջանի 23-ամյա մի քաղաքացի և մերձմոսկովյան Խիմկի քաղաքի մի ոստիկան Մոսկվայում առևանգել են մի տղամարդու, որի հարազատներից նրա ազատման համար պահանջել են 220 հազար ամերիկյան դոլար, տեղեկացնում է Интерфакс-ը:
Պարզվել է, որ պատանդին հանցագործները մի քանի անգամ տեղից տեղ են տեղափոխել ձեռնաշղթաներով:
Իրավապահները առևանգման մասին տեղեկացել են երկուշաբթի օրը և անմիջապես սկսել որոնողական աշխատանքները, որոնց արդյունքում էլ տղամարդն ազատվել է: Նախաքննության պահանջներից ելնելով` նրա ինքնությունը չի բացահայտվում:
Հայտնի է դարձել նաև, որ առևանգիչները 4-ն են եղել, և երկուսին այս պահին որոնման մեջ են: