«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աժ պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի որդու դեմ հարուցված քրեական գործի քննությունը դեռևս շարունակվում է: Արտակ Գևորգյանն առայժմ կալանավորված է:
Թերթը հիշեցնում է, որ պատգամավորի որդին հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առևանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը և փախել: Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվել և առգրավվել էր ատրճանակ: Պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցի ապօրինաբար տիրանալը, փախցնելը), ինչպես նաև 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:








































