Թե ինչպես է վրաց-ռուսական պետական սահմանում` դաղստանական տարածքում իրականացվել զինված խմբի զինաթափման ուղղությամբ հատուկ օպերացիան, չորեքաշբթի պատմել է Վրաստանի ԱԽ քարտուղար Գիգա Բոկերիան «Рустави-2» թբիլիսյան հեռուստաալաքին տված հարցազրույցում:
Նա ասել է, որ զինված խումբը, որը ներխուժել էր Վրաստանի տարածք, Լոպոտա կիրճում գերի էր վերցրել Լապանկուրի գյուղի հինգ բնակչի:
Կորած գյուղացիների որոնումների արդյունքում Վրաստանի ՆԳՆ սահմանային պահակախումբը հայտնաբերել է զինված խմբին: Խմբի անդամներին համոզել են ազատ արձակել գերիներին և գերի վերցնել սահմանապահներին:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատմել է, որ գրոհայինների մեծ մասը ոչնչացվել է վրացական ուժայինների կողմից:
Իրավապահ մարմինների աղբյուրը պատմել էր, որ գրոհայինները, որոնց հետ վերջին մի քանի օրերի ընթացքում ռուսական սահմանի մոտ վրաց հատուկ ծառայությունները մարտեր էին մղում, ցունթինական հանցագործ խմբի անդամներ են և վրացական տարածք ներխուժել են Դաղստանից:
Ավելի ուշ ռուսական անվտանգության դաշնային ծառայության սահամանպահ ծառայությունը հերքել է այդ հաղորդագրութունը:










































