Ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել Անթալիայում:
Վթարը տեղի է ունեցել Բելեքա շրջանում: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ռուս զբոսաշրջիկներ ու բեռնատարի թուրք վարորդը, որի մեքենան բախվել էր ավտոբուսին:
Ավտոբուսում եղել է 21 մարդ, որոնցից 11-ը միջին ծանրության վիրավոր են:
Նախնական տվյալներով` երթևեկության կանոնները խախտել է բեռնատարի վարորդը: Նա դուրս է եկել հանդիպակաց գիծ:
Կատարվում է հետաքննություն:









































