Ռուսական մամուլի տեղեկացմամբ` Ստամբուլում թուրք երկրպագուները դանակներով և շշերով հարձակվել են ռուսաստանցիների վրա: Չորեքշաբթի օրը քաղաքում ֆուտբոլային հանդիպում կկայանա «Սպարտակ» և «Ֆեներբախչե» ակումբների միջև:
Ըստ տեղեկատվության` միջադեպը տեղի է ունեցել մարզադաշտի տոմսարկղերի մոտ: «Ֆեներբախչե»-ի երկրպագուները քարեր և շշեր են նետել ռուսների ուղղությամբ, սակայն ոստիկանները ոչինիչ նչեն ձեռնարկել: Միևնույն ժամանակ քաղաքի այլ հատվածում դանակներով հարձակում է իրագործել ևս մեկ ռուս երկրպագուի վրա: Ոստիկաններն այդպես էլ չեն ժամանել դեպքի վայր:








































