Գիտնականները պնդում են, որ ապացույցներ չկան, որ շոկոլադն ու կարմիր գինին բուժում են սրտի հիվանդությունները: The Daily Mail-ը գրում է հետազոտության արդյունքների մասին, որը հրապարակվել է Մյունխենի Սրտաբանների եվրոպական կոնգրեսում:
«Չի հայտնաբերվել շոկոլադի միանշանակ դրական ազդեցության հետք»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Շտեֆեն Դեշը:
Հետազոտողի խոսքերով` շոկոլադում պարունակվող կալորիաները, ամենայն հավանականությամբ, կչեզոքացնեն սրտի համար պաշտպանական ազդեցությունը: Չնայած դեռևս մեկ տարի առաջ գիտնականները տվյալներ են հրապարակել, համաձայն որոնց՝ շոկոլադի շատ օգտագործումը բերում է սրտանոթային հիվանդությունների 37%-ով և ինսուլտների քանակի 29%-ով կրճատման:
Իրենց հերթին հոլանդացի գիտնականները հերքել են կարմիր գինու դրական ազդեցությունը սրտի աշխատանքի վրա: Նրանք փորձաքննության են ենթարկել խաղողի թաղանթի տակ գտնվող ռեսվերատրոլը: Հենց այս նյութին էին մի շարք հատկություններ վերագրում, որոնք երկարացնում են մարդու կյանքը: Սակայն այս նյութի ընդունումը չի օգնել ճնշման խնդիր ունեցող մարդկանց:
«Եթե կարմիր գինին օգնում էլ է, ապա դա ավելի բարդ պատճառ ունի»,- հայտնել են նրանք:






































