Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը քիչ առաջ «Առաջին լրատվականին» հայտնեց, որ Հայաստանի 4 քաղաքացիներ ռուսական օդանավով տարհանվել են Լիբիայից և ուղևորվում են Մոսկվա, որտեղ նրանց կդիմավորի ՌԴ-ում Հայաստանի դեսպանության աշխատակիցը: Չորս քաղաքացիներից ոչ մեկը վիրավոր չէ:
Տ.Բալայանը նաև մեզ հայտնեց չորս քաղաքացիների անունները` Գևորգ Աստվածարյան, Արտակ Մնացականյան, Կարեն Բաբաջանյան, Անի Ղազարյան: