Իսպանական մամուլը գրում է, որ իտալական «Ինտեր»-ի աջեզրային պաշտպան Դուգլաս Մայկոնը, հնարավոր է, տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ հայտնվի «Ռեալ»-ում:
Ֆուտբոլիտի՝ «Ռեալ» տեղափոխությունը մեծապես կախված է «Ինտեր»-ի՝ Լասանա Դիարայի հանդեպ ունեցած հետաքրքրությունից:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն դեռևս նախորդ մրցաշրջանից է ուզում ձեռք բերել Մայկոնի տրանսֆերը, սակայն Մադրիդի «Ռեալ»-ը մինչ այժմ բարձր գնի պատճառով չի կարողանում գնել խաղացողի իրավունքները: Այս պահի դրությամբ ամեն ինչ ավելի հավանական է դառնում, քանի որ իտալական ակումբը լրջորեն հետաքրքրված է Լասի ծառայություններով:







































