Այսօր Վրաստանի խորհրդարանի պատգամավորները մասնակցելու են երկրի ռուսական օկուպացիայի ժամանակ 1921-ին Կարմիր բանակի հետ մարտերում զոհված մարտիկների հիշատակի միջոցառումներին, հաղորդում է Грузия-online-ը:
Խորհրդարանի հուշահամալիրի մոտ տեղի է ունենալու հիշատակի հատուկ միջոցառում, որին մասնակցելու են նաև 1921-ին զոհված յունկերների սերունդները:
Վրաստանում փետրվարի 25-ը նշվելու է որպես Սովետական Ռուսաստանի կողմից օկուպացիայի օր: Այդ օրը ևս երկրի իաշխանությունները մասնակցելու են երկրի անկախության համար զոհված մարդկանց հիշատակի միջոցառումներին:








































