Բրազիլական ֆուտբոլի ակնառու աստղ Ռիկարդո Կակայի ապագան դեռևս անհայտ է: Ֆուտբոլիստը մերթ հեռանում է «Ռեալ»-ից, մերթ մնում ակումբում:
Իսկ ահա «Ռեալ»-ի մարզիչն իր հերթին իմանալ տվեց, որ Կական շանս չունի հիմնական կազմում խաղալու: Մյուս կողմից ասում է, թե ուրախ կլինի, եթե Կական մնա թիմում, ու ամեն ինչ կանի՝ ֆուտբոլիստից հնարավորը վերցնելու համար: Ամեն դեպքում, չնայած այս խոսակցություններին, Կակայի ապագան կորոշվի ոչ ուշ, քան օգոստոսի 31-ը:
Ֆուտբոլիստի կինը՝ Կարոլինա Սելիկուն, բրազիլական լրատվամիջոցների հետ ունեցած զրույցի ժամանակ մասնավորապես ասել է. «Մեր ընտանիքը պատրաստվում է վերադառնալ Սան Պաուլու: Եթե Կական լքում է «Ռեալ»-ը, գնում ենք միայն Բրազիլիա, այլ երկիր չի քննարկվում»:







































