«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի բրազիլացի ֆուտբոլիստ Ռիկարդո Կակայի մասին, որը նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է հեռանալ «Ռեալ»-ից:
«Չեմ ուզում մտնել ինչ-որ մանրամասների մեջ ու բան ասել. Կակայի մնալ-գնալու հարցը կլուծվի մինչև օգոստոսի 31-ը: Եթե նա հեռանա, ուրեմն կհեռանա: Իսկ եթե մնա, ապա մենք կփորձենք օգտագործել նրա լավագույն որակները՝ ի շահ թիմի:
Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, հետևաբար թիմի ներկայիս կազմը չի կարելի համարել վերջնական»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Realmadrid.com-ը:









































