Իսպանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Գեորգե Պոպեսկուն հայտնել է, որ կատալոնացիների` «Մադրիդի «Ռեալ»-ի հետ դիմակայությունն ավելի բարդ ու անզիջում է դառնում:
«Պայքարը երկու գրանդների միջև տարեցտարի ավելի է բարդանում: Այն կարելի է դարի դիմակայություն անվանել: «Ռեալ»-ում և «Բարսելոնա»-ում հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն երկու ֆուտբոլիստները` Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն:
Նախորդ մրցաշրջանում «արքայական ակումբ»-ն ավելի լավ խաղ էր ցուցադրում: Սակայն վերջին տարիներին որևէ թիմ «Բարսելոնա»-ի նման ֆուտբոլ չի ցուցադրում: Կարելի է երկրպագել ցանկացած թիմի, բայց կատալոնական ակումբի ցուցադրած ֆուտբոլից հնարավոր չէ բավականություն չստանալ»,-հայտարարել է Պոպեսկուն:






































