Friday, 19 06 2026
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

Զինկոմի պաշտոնը կլուծարե՞ն. մամուլ

Հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանին պաշտոնանկ անելուց հետո պաշտոնը դեռ թափուր է: Ըստ «Հրապարակ»-ի` անգամ նախագահականում ու ՊՆ-ում նոր նշանակման մասին խոսակցություն չկա, ինչը պայմանավորված է ոչ թե արժանի հետևորդի բացակայությամբ, այլ պարզապես համակարգային փոփոխությամբ: Այսինքն` բարձրաստիճան զինվորականները կարծում են, որ ոլորտում առկա խայտառակ կոռուպցիան պայմանավորված է սովետական համակարգով, այլ ոչ թե կաշառակեր չինովնիկներով:

«Եվ որպեսզի զորակոչի շրջանը ոլորտի պատասխանատուների համար չվերածվի սեզոնային խոշոր բիզնեսի, մտմտում են նոր տեխնոլոգիա հիմնելու մասին, որպիսին գործում է մի շարք եվրոպական երկրներում: Առայժմ կոնկրետ մեխանիզմներ չեն մշակվել, ընդհանուր քննարկումներ են: Եվ քանի որ դեռ չեն հասկացել, թե ինչպիսին է լինելու այն, առայժմ զերծ են մնում նաև նոր նշանակումից: Բացի համակարգային նորամուծությունները, նոր նշանակման համար խոչընդոտ է հանդիսանում այն, որ ՊՆ-ում պատրաստվում են զորավարժությունների, նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչև սեպտեմբերի կեսերը խիստ զբաղված են լինելու, և նման կադրային հարցերի ժամանակ չկա: Չնայած առջևում աշնանային զորակոչն է, և մինչ այդ պետք է հասկանալի լինի` շարունակելու են զորակոչը սովետական մեթոդներո՞վ կազմակերպել, թե՞ եվրոմոդելով: ՊՆ-ում խոսակցություններ կան, թե հնարավոր է աշնան զորակոչի ժամանակ ՀՀ զինկոմի գործառույթն իրականացնի ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան ներկայացուցիչը: Նշենք, որ այստեղ այդ գծով պատասխանատուն Յուրի Խաչատու րովի տեղակալ Վալերի Նարիմանի Գրիգորյանն էր, ով Չալյանի բախտակիցն է` նրան նույնպես պաշտոնաթող արեցին: Նրա տեղը ևս մինչ այժմ թափուր է: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված:

Վերադառնալով համակարգային փոփոխություններին` նշենք, որ այս մասին, որքան էլ տարօրինակ է, տեղյակ չէ ընդամենը մեկ ամիս առաջ համակարգը լքած նախկին զինկոմ Սերգեյ Չալյանը: Երեկ, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ, Չալյանը պնդում էր, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, իր օրոք նման քննարկում չի եղել: Ի դեպ, վերջինս դեռ «հանգստանում» է, նոր աշխատանքի չի նշանակվել: Մեր հարցին, թե իր հրաժարականից հետո էլ չի լսե՞լ, որ այդ պաշտոնը նպատակադրվել են լուծարել, կրկնեց նույնը. «Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը, ես դիմում գրել` արձակուրդ եմ գնացել ու չեմ եկել»: Նա հրաժարվեց որևէ բան ասել իր պաշտոնանկության շուրջ ծավալված տարբեր վարկածների մասին. «Ես մեկ ա` չեմ խոսում, ասում եմ` տեղյակ չեմ ոչ մի բանից»: Ընդգծենք, որ քննարկվելիք նոր մոդելով հնարավոր է լուծարվի զինկոմի պաշտոնը, և ոլորտի կուրացիան իրականացվի ԶՈւ գլխավոր շտաբում»,- գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում