G7 երկրների ֆինանսների նախարարները նավթարդյունաբերողներին կոչ են արել մեծացնել նավթի արդյունահանման ծավալները, քանի որ բարձր գները սպառնում են համաշխարհային տնտեսությանը: Նախարարները նաև նավթի ստրատեգիական պաշարները օգտագործելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի շուկայում պակասուրդը վերանա: Յոթնյակի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան և Ճապոնիան:
Նավթի համաշխարհային գները վերջին ժամանակներս աճել են` կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ: Իր հեթին Իրանն է սպառնում փակել Օրմուզի նեղուցը, որը սև ոսկու մատակարարման հիմնական ճանապարհներից մեկն է: Նավթի շուկայում իրավիճակը ավելի բարդացավ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո: ԱՄՆ-ի ափերին «Իսահակ» փոթորկի մոտենալը և Մեքսիկական ծոցում նավթի արտադրության դադարը ևս բերել են գնաճի:
Նախարարները ողջունել են նաև Սաուդյան Արաբիայի այն նախաձեռնությունը, ըստ որի` նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում ապահովել լրացուցիչ ներկրումներ:









































