«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` սեպտեմբերի սկզբին մի խումբ ընդդիմադիր արևմտամետ գործիչներ մեկնելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ շրջանառվող լուրերի` նրանք մասնակցելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության`Չիկագոյում կայանալիք համագումարին:
Թերթի տեղեկությունների համաձայն` համագումարին ներկա կլինեն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատ դեմոկրատներ»-ից` Խաչիկ Քոքոբելյանը և ՀԱԿ-ից դուրս եկած Դավիթ Շահնազարյանը, որը, ի դեպ, այս օրերին էլ գտնվում է ԱՄՆ-ում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հաստատեց տեղեկությունը: «Նախատեսվում է նման այց ԱՄՆ, իսկ թե երբ, դեռևս հստակեցված չէ»,- ասաց նա` հերքելով տեղեկությունը, որ Հայաստանից ԱՄՆ են մեկնում` «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարին մասնակցելու:






































