Օքսֆորդի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ընթերցանությունը ոչ միայն զարգացնում է ինտելեկտը, այլ նաև դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեբանական առողջության վրա:
«Ընթերցանությունը մարզում է մարդու ուղեղը: Գիրք կարդալը ոչ միայն սյուժեին հետևելն է, այլ նաև երևակայության ծանրաբեռնված աշխատանքը, իսկ եթե հերոսների հետ տեղի է ունենում հետաքրքիր կամ լավ դեպք, ապա մտովի դա տեղի է ունենում նաև ընթերցողի հետ»,- հայտարարել է պրոֆեսոր Ջոն Սթեյնը:
Ընթերցանության ժամանակ ուղեղի մագնիսառեզոնանսային ակնթարթային հետազոտությունը ցույց է տվել, որ տարբեր բույրերի կամ համերի մասին կարդալու ընթացքում ուղեղում ակտիվանում է ընկալման համար պատասխանատու հատվածը, այնպես, ինչպես դա տեղի կունենար դրանց հետ իրականում շփվելու դեպքում: Ընդ որում՝ այդ ազդեցությունն անհետանում է, եթե հեռուստացույց են դիտում կամ խաղ են խաղում:
Գիտնականները կարծում են, որ կարևոր է ծավալուն և բարդ գրքեր կարդալը սովորել վաղ տարիքում: Այդ դեպքում ուղեղը վարժվում է պատճառահետևանքային երկար շղթային հետևելուն: Ընդամենը 6 րոպե ընթերցելը կարող ե 2/3-ով պակասեցնել սթրեսի մակարդակը, ինչը ավելի արդյունավետ է, քան երաժշտական թերապիան կամ ուղղակի զբոսանքը:









































