Ֆրանսիայի Նանթեր արվարձանի դատախազությունը սկսել է Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքների հետաքննությունը:
Պաղեստինյան իշխանությունները ողջունել են այս գործընթացը:
Պաղեստինյան նախկին առաջնորդի մահվան պատճառը պարզելու կոչեր սկսեցին հնչել այն բանից հետո, երբ ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ Յասեր Արաֆաթին կարող էին թունավորած լինել:
Յասեր Արաֆաթը մահացել է 2004թ. աշնանը Ֆրանսիայում զինվորական հիվանդանոցում: Սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչն է դարձել նրա մահվան պատճառը:









































