Առաջին անգամ փորձով ապացուցվել է մարդկանց ինքնաբերական այրումը բացատրող համոզիչ տեսությունը, New Scientist-ի էջերում նշել է կենսաբան և գիտության տարածող Բրայան Ջ. Ֆորդը:
Ի հակադրություն մեր օրերում տարածված կարծիքի` ինքնաբերական հրկիզումը լեգենդ չէ, նշում է հեղինակը: Նա նկարագրում է, թե դա ինչպես է տեղի ունենում. «Մարդը հանկարծակի վերածվում է հրե գնդի, կես ժամ անց մնում է ընդամենը մի կույտ մոխիր, որից դուրս են ցցվում ոտքերը»:
«Օրգանիզմում կա հավաքվելու ունակ այրվող նյութ, դա ացետոնն է: Եթե օրգանիզմի բջիջները քաղց են զգում, КоА մոլեկուլը դառնում է ացոտոքացախային թթու, դա էլ կարող է վերածվել ացետոնի»,- պարզաբանում է հեղինակը:
Կետոզը` օրգանիզմում ացետոնի կուտակումը, կարող է առաջանալ տարբեր վիճակներում և տարբեր պատճառներով՝ հարբեցողության, կերակրացանկի և այլն:
Ֆորդը խորհուրդ է տալիս. եթե դուք կետոզ ունեք`շոգ եղանակին մի՛ կրեք սինթետիկ հագուստ և թողե՛ք ծխելը:







































