Բրիտանական Allen Vanguard ընկերությունը սկսել է Ադրբեջանին վաճառել ռումբեր վնասազերծող ռոբոտներ և ականազերծողների համար նախատեսված հատուկ պաշտպանիչ հագուստ,- տեղեկացնում է APA-ն: Վաճառված հանդերձանքի և ռոբոտների քանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Համագործակցությունը սկսվել է սպառազինությունների Դուբայի միջազգային ցուցահանդեսի ընթացքում: Բրիտանական ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ներկայումս ականազերծողների կողմից աշխարհում օգտագործվող հանդերձավորման 90 տոկոսը իրենց արտադրանքն է:










































