Լեոնարդո դի Կապրիոն, Թոբի Մագուայրը և Թոմ Հարդին միասին կաշխատեն Warner Bros.-ի ֆինանսավորած դրամայի վրա,- հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը որսագողության և կենդանիների անօրինական փոխադրումների մասին կլինի: Մտահղացման հեղինակը Թոմ Հարդին է: Նրան ոգեշնչել են Հարավային Աֆրիկայում և այլ շրջաններում որսագողության դեմ պայքարող իր ընկերները: Ֆիլմն առայժմ պաշտոնական անվանում չունի:
Տեղեկություն այն մասին` դի Կապրիոն, Մագուայրը և Հարդին կնկարահանվե՞ն նոր ֆիլմում, թե՞ ոչ` առայժմ չկա: Սակայն հայտնի է, որ բոլոր երեքը հանդես կգան որպես նախագծի պրոդյուսերներ:
Ավելի վաղ դի Կապրիոն և Հարդին միասին նկարահանվել են Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» ֆիլմում:










































