Օգոստոսի 28-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Դանիելյանին պատկանող «Օպել Կորսա» մակնիշի 32 UO 125 պետհամարանիշի ավտոմեքենայի դիմային մասը և հետևի նստատեղը:










































