Պատգամավոր Վարդան Խաչատրյանի խորին համոզմամբ` կոալիցիոն հուշագրի ստորագրումը լավ չլուսաբանվեց մամուլում: «Իշխանական վերնախավի միավորման ի՞նչ փորձի մասին կարող է խոսք լինել: Ոչ մի միասնություն չի էլ եղել»,- ասում է պատգամավորը: Խաչատրյանի կարծիքով, հուշագիրը փորձ է՝ երաշխավորելու իշխանության վերարտադրությունը և քաղաքական կայունությունը:
«Այսօր հարափոփոխություններով լի աշխարհ է, Հայաստանում էլ իրավիճակը նպաստավոր չէ կայունություն ստեղծելու համար, քանզի կան տնտեսական անկման միտումներ: Այս պայմանններում ստաբիլություն չի կարելի ապահովել»,- կարծիք է հայտնում Վ. Խաչատրյանը:
Աշխարհում անկանխատեսելի ընդվզումների ներկա փուլում Խաչատրյանը հավանական է համարում նման ընդվզումները նաև Հայաստնաում, մանավանդ որ, իշխանությունները արդարության խախտման դժգոհության տանող քայլեր են անում, որոնցից է մաքսահարկերի բարձրացումը: