Monday, 22 06 2026
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան

ՀՀ առողջապահական ծրագրերում կընդգրկվեն արգենտինահայ բժիշկներ. Դերենիկ Դումանյան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային։

Ողջունելով դեսպանին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունը երկար պատմություն ունի։

«Դեռևս 1998 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով պետք է շատ ոլորտներում փոխգործակցություն ծավալվեր։ Արգենտինահայ ճանաչված բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ 2008-ին ստեղծված «Ֆայդեք Արմենիա» (FIDEC Armenia) հինմադրամը միայն անցած տարի Տավուշի մարզում վերատադրողական առողջության ծառայությունների տրամադրման և առողջ ապրելակերպին նվիրված երեք ծրագիր է իրականացրել։ Բայց ցանկալի է, որ համագործակցությունը շատ ավելի լայն շրջանակներ ունենա։ Կարծում եմ, որ այս հանդիպումն այդ ուղղությամբ նոր հեռանկարներ կբացի»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ընդգծել է, որ անցած կարճ ժամանակաընթացքում ինքն ուսումնասիրում է այն ոլորտները, որտեղ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել։ Իսկ առողջապահության ոլորտում բավական լուրջ հիմքեր կան սկիզբ դրված համագործակցությունը խորացնելու համար։ Նա պատրաստակամություն հայտնեց երկու նախարարության միջև կապ հանդիսանալ՝ բոլոր համատեղ ծրագրերի իրականացման գործում։

Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտում բազմաթիվ ուղղություններով համակգործակցության հնարավորություններ կան։ Եվ այդ ծրագրերում ակտիվորեն կարող են ընդգրկվել նաև արգենտինահայ բժիշկները, որոնց հետ Հայաստանի գործընկերներն արդեն աշխատում են հայ բժիշկների պարբերաբար կազմակերպվող միջազգային համագումարների շրջանակներում։

Նախարարը դեսպանի միջոցով Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին հրավիրել է Երևան՝ փոխշահավետ համագործակցության ծրագրերը միասին քննարկելու նպատակով։ Դեսպանը խոստացավ փոխանցել հրավերը և իր հերթին հույս է հայտնել, որ այս հանդիպումը առողջապահության ոլորտում հայ-արգենտինական արդյունավետ փոխգործակցության խորացման սկիզբը կդնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում