Էլիզաբեթ Բենքսը և Մորգան Ֆրիմանը կձայնադրեն Warner Bros.-ի` Lego-ով հավաքված հերոսներին,- հայտնում է Deadline կայքը:
Նախագիծը կոչվում է Lego: The Piece of Resistance: Ֆիլմի գլխավոր հերոսը Էմմեթն է՝ Lego-ից պատրաստված մարդուկ, որին սխալմամբ, որպես Գլխավոր Ճարտարապետ, ուղարկում են նույնպես լեգոյից պատրաստված բռնակալի դեմ կռվելու: Էմմեթին կձայնադրի Քրիս Փրեթը:
Ենթադրվում է, որ ֆիլմում նաև Lego-ից հավաքված Բեթմեն և Սուպերմեն կլինեն:
Հավանաբար, Մորգան Ֆրիմանի կերպարի անունը Vitruvius կլինի: Էլիզաբեթ Բենքսի կերպարի մասին առայժմ տեղեկություն չկա:
Ծրագրվում է ֆիլմն էկրան բարձրացնել 2014-ի փետրվարին:







































