Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը արձակուրդից վերադառնալուց հետո սկսել է անհանգստություն ցուցաբերել կառուցվածքի նկատմամբ: Կլոր կոնքերը, որոնք նրան թույլ տվեցին հեղինակություն ձեռք բերել, սկսել են նրան անհանգստացնել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Հայազգի աստղը այսօր առավոտյան սկսել է մարզումները՝ արձակուրդից հետո փոքր-ինչ գիրացած մարմինը նախկին տեսքի բերելու համար:
Նա իր երկրպագուներին դարձնում է իրեն առնչվող յուրաքանչյուր հարցի մասնակից: Twitter-ում տեղադրելով իր լուսանկարը, ավելի ճիշտ՝ հետույքի լուսանկարը, նա գրել է . «Կարծում եմ` ջինսով այն շատ մեծ է երևում»: Քարդաշյանը իր գիրանալու և ջինսով լուսանկարի վերաբերյալ կարծիք է հարցրել երկրպագուներից:
Քարդաշյանի նոր ընկերը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, շատ է սիրում ընկերուհու կազմվածքը և նույնիսկ երգ է գրել՝ նվիրված նրա կլորավուն կոնքերին:
Ի դեպ, Քարդաշյան աստղային քույրերը գեր մարդկանց համար սկսել են հագուստի սերիա թողարկել:










































