Նվազագույնը 60 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններում Սիրիայի կառավարական ավիացիայի հարվածներից: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով ապստամբների հայտարարությանը:
Ավիահարվածը հասցվել է օգոստոսի 28-ին, դրան մասնակցել է Սիրիայի ռազմաօդային ուժերի 2 կործանիչ:
Հարվածները հասցվել են այն շրջաններին, որտեղ վերջին օրերին ապստամբները դուրս էին մղել սիրիական բանակի ներկայացուցիչներին:
Նախօրեին ապստամբները հաղորդել էին, որ Դամասկոսի մոտ կարողացել են խփել կառավարական ուժերի մեկ ինքնաթիռ: Օգոստոսի 27-ին ընդդիմության ներկայացուցիչները հայտնել էին Սիրիայի մայրաքաղաքում 60 սպանվածի մասին։







































