Ռադամել Ֆալկաոն՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվողը, Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում՝ «Աթլետիկ Բիլբաո»-ի հետ հանդիպմանը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Բոլորս շատ ուրախ ենք: Հիմա մեր խնդիրն է հաղթել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը ուրբաթ օրը կայանալիք խաղում:
Շատ գոհ եմ այսօրվա խաղից: Իմ հեթ-տրի՞կը. առաջին հերթին սա թիմային խաղի արդյունքն է: Դա այն արդյունքն է, որը ցուցադրում է մեր՝ ամբողջ խաղում ունեցած ճնշող առավելությունը:
Ինչ վերաբերում է ինձ, ապա այս մրցաշրջանում ցանկանում եմ խաղալ ոչ պակաս լավ, քան նախորդում»,- AS-ը փոխանցում է Ֆալկաոյի խոսքերը:








































