Կիմ Չեն Ինը զինվորներին և սպաներին հրամայել է բարձրացնել բանակի մարտական պատրաստականությունը, քանի որ հակառակորդը փորձում է ագրեսիվ պատերազմ սկսել:
Նա նաև ուշադրություն է հրավիրել զինվորականների քաղաքական և գաղափարական դաստիարակության վրա. նրանք պետք է ավելի շատ գրքեր կարդան` հայրենիքն իրապես սիրելու համար:
Որպես նվեր` ԿԺԴՀ ղեկավարը լուսանկարվել է զինվորների և սպաների հետ:








































