Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երկուշաբթի համաներում է շնորհել 7 բանտարկյալների, այդ թվում` 3 արաբ բանտարկյալների, ովքեր բանտում են հայտնվել 1980-ականների ահաբեկչական գործողություններին մասնակցելու պատճառով:
Բոլոր նրանք, ովքեր համաներման են արժանացել, երկարաժամկետ դատապարտված Իսրայելի քաղաքացիներ են:
Ավելի վաղ համաներման մասին որոշումը երկրի նախագահը ընդունել է հատուկ նշանակության կոմիտեի խորհրդով և Իսրայելի արդարադատության նախարար Հակոբ Նեմանովի հետ խորհրդակցելուց հետո:









































