Երբ խոսքն աշխարհի ամենաերիտասրադ միլիարդատերերի մասին է, առաջին հերթին հիշում ենք Մարկ Ցուկենբերգին:
Ըստ Forbes պարբերականի՝ աշխարհի ամենահարուստ երիտասարդների ցուցակի առաջին տեղում է համակարգչային հանճարը: Արդեն իսկ 28 տարեկան հասակում նա կարողացել է աշխատել 17 միլիարդ դոլար, ինչը Ցուկենբերգին ապահովել է Forbes-ի 35-րդ հորիզոնականը:
Հարկ է նշել, որ Google-ի հիմադիրներ Սերգեյ Բրինը և Լարրի Փեյջը մի քիչ ավելի շատ են աշխատել, չնայած որ նրանք արդեն 40 տարեկան են:
Այս ցուցակում հարկ է նշել Ֆախդա Հարիրիին`Լիբանանի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդուն: Հորից նա ժառանգել է 1.3 միլիարդ դոլար ժառանգություն: 31-ամյա լիբանանցի միլիարդատերը զբաղվում է անշարժ գույքի շինարարությամբ և ներդրումներով:
Այդ ցուցակի մեջ են հայտնվել նաև արիստոկրատներ, ինչպիսք են, օրինակ, Ալբերտ ֆոն Տուրն ու Տաքսիս արքայազնը 1.5 միլիարդ դոլարով:










































