Քաղաքացիական ավիացիայի սլովենական վարչությունը օգոստոսի 29-ին կդադարեցնի զբոսանքային օդապարիկներով բոլոր թռիչքները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Այս որոշման համար պատճառ է հանդիսացել անցած տարի Լյուբլյանայում տեղ ունեցած պատահարը, երբ 30 զբոսաշրջիկներով և 2 օդաչուով օդապարիկը քամու հետևանքով բախվել է ծառին, բռնկվել և ընկել է: Այդ վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, մյուսները տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Օդապարիկը շատ մեծ բարձրության վրա էր հայտնվել, որովհետև օդաչուները արտահերթ վայրէջքի են գնացել` վախենալով անակնկալ սկսված փոթորկից:
Թռիչքների արգելքը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն ստուգել բոլոր ընկերությունների թույլտվությունները:







































