Գերմանիայի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարել 1972թ-ի Մյունխենի Օլիմպիական խաղերի ահաբեկչության կազմակերպիչների հետ: Այս մասին հաղորդում է Focus-ը` հղում կատարելով Spiegel ամսագրի սեփական հետախուզությանը:
Լրագրողներն այս տեղեկությունները ստացել են ԱԳՆ-ի քաղաքական փաստաթղթերի և Քոբլենցի ֆեդերալ արխիվներից:
Ահաբեկչությունից հետո Գերմանիայի կառավարությունը Պաղեստինի ազատագրման կազմակերպությանն առաջարկել է գաղտնի բանակցություններ վարել Գերմանիայի այն ժամանակվա ԱԳՆ ղեկավար Վոլտեր Շելի հետ` «վստահության նոր հիմք» ստեղծելու համար: Գերմանիայի գլխավոր պահանջը իր երկրի տարածքում ակցիաների անցկացումից խուսափելն էր:
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունն իր հերթին Գերմանիայից պահանջել է քաղաքական աջակցություն: Սակայն կառավարությունը հրաժարվել է կատարել նրանց պահանջները և ուժային գործողությունների է դիմել:
Գերմանիան ձախողել է այդ օպերացիան: Ըստ Spiegel-ի հետաքննության` Գերմանիայի այն ժամանակվա իշխանությունները նույնիսկ վերացրել են փաստաթղթերի մի մասը` փորձելով թաքցնել ձախողված օպերացիան:
Գերմանական թերթերը հենց այս ամենով են բացատրում, որ այն ժամանակ կառավարությունը ընթացք չտվեց ահաբեկչության մանրամասների հետաքննությանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին:







































