Բրիտանացի գրականագետները հաստատել են, որ Շեքսպիրի հայտնի սոնետների «թուխ կինը» Սև Լյուսին է եղել, ով լոնդոնյան Կլերկենուել թաղամասում բնակվող անբարոյական կանանցից մեկն էր:
Այս կերպարի բացահայտումը հաջողվել է Չիչեստր քաղաքի համալսարանի պրոֆեսոր Դունկան Սոլկելդին: Նրան հաջողել է հայթայթել Շեքսպիրի ժամանակակիցներից մեկի` Ֆիլիպ Հեսլոուի օրագրերը, որոնք անգնահատելի են դարձել այս կերպարի բացահայտման և առհասարակ աշխարհահռչակ բանաստեղծի կյանքն ուսումնասիրողի համար:
Սոլկլեդը տվյալներ է հայտնաբերել, որոնք թույլ են տվել նրան հավաստիորեն նշել Շեքսպիրի 152 սոնետներից 127-ում հիշատակվող «թխամորթ կնոջ» ինքնությունը:
«Խոսքը Սև Լյուսիի մասին է, ով ապրելով մարմնավաճառների տանը, բնականաբար, զբաղվել է մարմնավաճառությամբ: Իսկ այդ տունը, քանի որ պատկանել է Ջիլբերթ Իստին, մեծ ճանաչում է ունեցել թատերական շրջանում»:
«Իր օրագրերում Հենսլուուն նշում է, որ Իստը և Շեքսպիրը բազմիցս միասին ընթրել են,- ասում է Սոլկլեդը,- այժմ ես գրեթե կասկած չունեմ, որ կինը, ում Շեքսպիրն անվանում է «իմ չարացած հրեշտակ», Սև Լյուսին է»:
Լյուսին մեծ ճանաչում ուներ լոնդոնյան հասարակության տարբեր խավերի շրջանում: «Հաշվի առնելով նրա հմայքն ու ձգողականության ուժը, թերևս, զարմանլի չէ, որ նա կարող էր մեծ տպավորություն գործել Շեքսպիրի վրա»,- եզրափակում է պրոֆեսորը:









































