Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Տոտենհեմ»-ը պաշտոնական առաջարկ է ներկայացրել «Ռեն»-ին` 21-ամյա կիսապաշտպան Յան Մվիլայի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկվում է 12.7 մլն ֆունտ:
Չնայած այն փաստին, որ ֆրանսիական ակումբը նախատեսում է ստանալ 15 մլն եվրո, կողմերն, այնուամենայնիվ, պայմանավորվել են բանակցություններ վարել առաջիկա օրերին:
Ենթադրվում է, որ բացի «Տոտենհեմ»-ից՝ Մվիլայի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ևս 1 ակումբ, որը, սակայն, հայտնի չէ: Այն «Արսենալ»-ը չէ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր:









































