Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Պիկեին զարմացնում է այն փաստը, որ Մադրիդի «Ռեալ»-ն Իսպանիայի առաջնությունում ընդամենը 1 միավոր է վաստակել:
«Զարմանալի է, որ «Ռեալ»-ն ընդամենը 1 միավոր ունի, սակայն կարող եմ ասել, որ նրանք հեշտությամբ կարող են հաղթանակներ տանել առաջնության մնացած հանդիպումներում:
Մեր թիմը լավ է մեկնարկել երկրի առաջնությունում, բայց մրցաշարը բաղկացած է 38 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրին պետք է մոտենալ ուժերի առավելագույն լարումով»,- հայտարարել է Պիկեն:









































