Մարտական սամբոյի Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոնը մեղադրվում է սպանության մեջ:
2012 թվականի փետրվարի 8-ին Պենզայի 31-ամյա բնակչուհին քաղաքի «Սան-Մարտ» առևտրի կենտրոնի մոտ ցանկանում էր տաքսի նստել, երբ նրան երիտասարդ տղամարդը դաժան ծեծի է ենթարկել և 12 անգամ դանակով հարվածել կնոջ կրքավանդակին: Տղամարդու անունը դեռևս չի հրապարակվում: Չնայած ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությանը և կատարված վիրահատությանը` կինը մահացել է:
РИА Новости-ի հաղորդմամբ` գործը հանձնվել է դատարան: Ձերբակալվածն իր մեղքը չի ընդունել: Սպանության հոդվածով նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:








































