Ֆրանսիական ռոք երաժշտության աստղ Ջոնի Հոլիդեյը տախիկարդիայի նոպայից հետո հայտնվել է Գվադելուպեի հիվանդանոցներից մեկում: 69-ամյա երգիչը հանգստացել է Սան Բարտոլոմե կղզում:
Բժիշկները որոշել են նրան բժշկական ուղղաթիռով տեղափոխել Գվադելուպեի խոշորագույն ` Պուանտ-ա-Պիտրայի հիվանդանոցներից մեկը:
Հոլիդեյը համարվում է ֆրանսիական ռոքի հիմանադիրներից մեկը:
Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է 100-ից ոչ պակաս ձայնասկավառակ, որոնցից 70-ն ստացել են «ոսկե» կամ «արծաթե» կարգավիճակ:










































