ԱՄՆ-ը 2011թ. վաճառել է 66.3 մլրդ դոլարի զինատեսակներ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է զենքի արտահանման ամբողջ պատմության մեջ: Այս մասին նշված է Կոնգրեսի քննչական ծառայության հաշվետվությունում, որից հատվածներ է տպագրել տեղական մամուլը:
Այսկերպ, ամերիկյան զենքի մասնաբաժինը համաշխարհային` 85,3 մլրդ դոլար ծավալով շուկայում կազմել է ավելի քան 75%:
Մեկ տարի առաջ զենքի վաճառքի ծավալները կազմել է 21.4 մլրդ դոլար, ասվում է Interfax-ի հաշվետվության մեջ:
Երկրորդ տեղը այս ցուցանիշով զբաղեցրել է Ռուսաստանը: 2011թ. ռուսական զենքի վաճառքի ծավալը կազմել է 4.8 մլրդ դոլար, ասվում է հաշվետվության մեջ:










































