Թայլանդում Փհուկետ կղզուց Փհի-Փհի կղզի ուղևորվող զբոսանավը` տախտակամածին` 37 զբոսաշրջիկ, 2 զբոսավար և անձնակազմի 2 անդամ, շրջվել է ուժեղ ալիքի պատճառով և խորտակվել: Ինչպես հայտնում է Голос России-ին` բոլորին հաջողվել է փրկել:
Տեղի ժամանակով 17:58-ին հայտնվել է Phuket News-ի լուրը` հղում անելով Փհուկետի ոստիկանությանը, որ բոլոր ուղևորները փրկվել են և ափ հասցվել:








































