«Ծովահրեշը» հեռուստասերիալի աստղ, 66-ամյա իտալացի Միկելե Պլաչիդոն երրորդ անգամ է ամուսնացել` կյանքը կապելով 29-ամյա դերասանուհի Ֆեդերիկա Վինչենտիի հետ:
Վինչենտիի հետ Պլաչիդոն ապրում է արդեն 10 տարի: Նրանք 6-ամյա որդի ունեն,- գրում է Российская газета-ն:
Պլաչիդոն 6 երեխա ունի: Նրա մեծ աղջիկը` Վիոլանտե Պլաչիդոն, դերասանուհի է:
Իր նախկին կնոջից «Կոմիսար Կատանին» բաժանվել է 1994-ին:










































