Բասկետբոլիստ Քևին Դյուրենը կարծում է, որ շատ մոտ է իր կարիերայի կիզակետին:
«Շատ անգամներ եմ մարդկանցից լսել, թե մի քանի տարի հետո լիգան կլինի քոնը: Չեմ սիրում նման հայտարարություններ անել: Հավատացեˊք, իմ ժամանակն արդեն հինգ տարի է՝ եկել է, քանի որ ես NBA-ի լավագույն խաղացողներից մեկն եմ:
Հիմնական նպատակիս հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Կարծում եմ՝ հիմա իմ ժամանակն է, քանի որ այժմ ինձ վրա են հույս դնում, ոչ թե ես՝ ուրիշի»,- ասել է Օքլահոմայի հարձակվողը:







































