Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Ռուսաստանը ստատուս քվոյի կայսրություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Քաղաքագիտության ռուսական ասոցիացիայի անդամ, «Համաշխարհային տնտեսությունը և միջազգային հարաբերությունները» ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը:


– Վերջին տարիներին մեր հարևան Վրաստանը մեծ թափով առաջընթաց է գրանցում թե՛ տնտեսության, թե՛ պետական կառավարման ոլորտում: Ձեր գնահատմամբ, գտնվելով նույն տարածաշրջանում` Վրաստանն ինչպե՞ս է կարողացել տնտեսական զարգացում ապահովել, իսկ Հայաստանը դեռևս դոփում է նույն տեղում:


– Ես խորապես համոզված եմ, որ հետխորհրդային երկրներում եթե ինչ-որ բան պետք է մոդեռնիզացնել` ստեղծել ժամանակակից տնտեսություն, ժամանակակից առողջապահական, կրթական համակարգ, ապա նախևառաջ անհրաժեշտ է մոդեռնիզացնել պետությունը, քանզի եթե պետական կառավարման բնագավառում ամեն ինչ մնա հետխորհրդային ձևով, ապա ոչ մի առաջընթաց չի լինի` կառավարությունը կընդունի ծրագրեր, դրանց համար կքվեարկեն, բայց էական փոփոխություն չի լինի: Վրաստանն այդ բարեփոխումը շատ լավ իրականացրեց, բայց ինչ վերաբերում է հետագային, ապա ինձ թվում է նրանց մոտ խնդիրներ են առաջացել: Իմ գնահատմամբ, Վրաստանը ցանկանում էր կառուցել ծառայությունների տնտեսություն` հիմնականում հիմնված զբոսաշրջության վրա, բայց ինչպես երևում է, դա այդքան էլ հաջողության չի հասել: Ընդհանուր առմամբ ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը կատարյալ չէ, օրինակ` Հունաստանում այդ տնտեսության ամենակատարյալ ձևն էր, բայց դա նրանց չփրկեց ֆինանսատնտեսական ճգնաժամից: Ագրարային տնտեսության բնագավառում ևս Վրաստանը մեծ հնարավորություններ ունի, սակայն այստեղ ևս կան խնդիրներ: Վրաստանում պետությունը մոդեռնիզացրին, սակայն թե ինչ են անելու հետագայում` դեռևս պարզ չէ. կրթության հետ արդեն խնդիրներ ունեն, և հենց իրենք են խոստովանում դա: Կարծես թե ներկա պահին ոչ ոք չի խանգարում Վրաստանին. իշխանությունն ամբողջությամբ նախագահի ձեռքում է, կառավարությունը իրական հնարավորություններ ունի, բայց հետագա գործողությունների համար ռեսուրսները չեն բավականացնում: Իհարկե, շատ գովելի է, որ Վրաստանին ֆինանսական աջակցություն տրվեց, որովհետև նրանք այդ օգնությունը շատ արդյունավետ օգտագործեցին` կառուցեցին որակյալ ճանապարհներ, ստեղծեցին դատական նորմալ համակարգ, պետական գրանցման շատ լավ ծառայություն, բայց հարցն այն է, որ լրջորեն չեն մշակել տնտեսական զարգացման մեխանիզմները, ինչն էլ լուրջ խնդիր է:


– Իսկ Հայաստանի իշխանություններին ի՞նչն է խանգարում մոդեռնիզացնել երկիրը:


– Տեսականորեն Հայաստանում տնտեսական զարգացման հնարավորություններն ավելի մեծ են, քանզի գիտատեխնիկական պոտենցիալն ավելի մեծ է եղել և ավելի լավ է պահպանվել, քան Վրաստանում: Բայց, ցավոք, Հայաստանում չի իրականացվել պետական այն մոդեռնիզացիան, ինչը արել են Վրաստանի իշխանությունները: Հայաստանի տնտեսության մեջ դեռևս շատ են հետխորհրդային ստանդարտները, ինչն էլ առաջացնում է մոնոպոլիզացիա, իշխանության կապը սեփականության հետ: Եվ հենց այս դրսևորումները դժվարացնում են պետության մոդեռնիզացիայի գործընթացը: Ավելին, Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, անվտանգության հետ կապված ավելի շատ խնդիրներ ունի` կապված թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների հետ: Այդ իսկ պատճառով անվտանգության հարցը դառնում է առաջնային քաղաքական խնդիրը` հնարավոր չէ մոդեռնիզացնել երկիրը, երբ դու անվտանգության հետ խնդիրներ ունես:


– Պարոն Ռյաբով, այսօր շատ են խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանից Հայաստան եկող և Վրաստանով անցնող գազատարով: Վրաստանի վարչապետը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ վստահեցրեց, որ իրենք չեն վաճառի գազատարը: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կգնի այդ գազատարը:


– Հնարավոր է, որ Վրաստանը վաճառեր գազատարը, ես այդ հանգամանքը չեմ բացառում, և դա միանգամայն հասկանալի է, ես դա չեմ քննադատում, քանզի երկիրը ցանկանում է հասնել որոշակի հավասարակշռության, ազատվել տնտեսական կախվածությունից, այդ թվում նաև Ռուսաստանից, բայց, իմ կարծիքով, դա այդքան էլ հեշտ հարց չէ, քանզի այդ գազատարի հետ բավականին շատ հետաքրքրություններ են կապված` ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, այլև մի շարք այլ երկրների, որոնք գտնվում են տարածաշրջանից թե՛ արևելք, թե՛ արևմուտք: Իմ կարծիքով, եթե, այդուամենայնիվ, այս հարցը լուծվի, ապա դա կլինի շատ բարդ բազմակողմանի դիվանագիտական բանակցությունների, զիջումների, առևտրի արդյունքում: Չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ դրա շանսերը հարյուր տոկոս են` հարցը բացված է, և դեռ շատ լուրջ քննարկումներ են լինելու:


– Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանում շատ մեծ է, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանն այս ընթացքում որևէ քայլ չի իրականացրել Հայաստանի ժողովրդավարացման համար: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, արդյո՞ք Ռուսաստանին ձեռնտու չէ ի դեմս Հայաստանի ունենալ ժողովրդավարական պետություն-գործընկեր:


– Այստեղ երկու պատճառ կա: Առաջինը վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, որն, ընդհանուր առմամբ, ստատուս քվոյի քաղաքականություն է` աշխատել այն իշխանությունների, գործիչների, քաղաքական էլիտայի հետ, որոնք կան: Միայն վերջերս շատ աննշան կերպով Ռուսաստանը սկսել է հարաբերություններ ունենալ հետխորհրդային երկրների ընդդիմության հետ: Իհարկե, դրա պատճառը հասկանալի է` Ռուսաստանում կարծում են, որ եթե իրենք աջակցելու են դրսում կատարվող ինչ-ինչ փոփոխությունների, ապա հենց Ռուսաստանի ներսում էլ պետք է այդ փոփոխությունները կատարվեն, իսկ Ռուսաստանի կառավարող էլիտան ներքին փոփոխություններ չի ուզում իրականացնել: Երկրորդ պատճառը ներքաղաքական բնութագիր ունի` մինչ ուրիշ երկրի ինչ-որ փոփոխություն առաջարկելը, պետք է դու ինքդ դրա օրինակը լինես: Ռուսաստանը, ցավոք սրտի, միայն հայտարարում է մոդեռնիզացիայի մասին, սակայն կոնկրետ քայլեր, գործեր այդ ուղղությամբ դեռևս չեն արվել: Ռուսաստանը, չունենալով սեփական փորձ, նախընտրում է, որ մյուս երկրներում էլ լինի այն, ինչ կա. Ռուսաստանը ստատուս քվոյի կայսրություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում