Այս շաբաթ միջազգային արժութային շուկայում սպասվում է, որ ամերիկյան դոլարի փոխարժեքը կշարունակի նվազել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարը կարող է հասնել 408.5 դրամի: Սակայն, եթե նոր կտրուկ միջոցառումների վերաբերյալ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի ելույթը հիասթափեցնի շուկայի մասնակիցներին, ամերիկյան արժույթը կարող է աճել ինչպես իր հիմնական մրցակցի` եվրոյի հանդեպ, այնպես էլ ՀՀ դրամի նկատմամբ:
Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթ ՀՀ-ում կգտնվի 408-413 դրամ միջակայքում:








































