Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»

«Վահե Ավետյան» շարժումը հայտարարում է հասարակական արդարադատության տրիբունալի ստեղծման անհրաժեշտության մասին

«Հարսնաքարի» գործով նախաքննության ընթացքում հանցագործությունների շարքը սկսվեց տուժող կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներից: Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածից միայն քառասուն օր հետո Վահե Ավետյանի իրավահաջորդ համարվեց Վահե Ավետյանի հայրը՝ Գառնիկ Ավետյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը՝ Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը համարելով ակնհայտ կեղծ:

Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում շարունակվեց սպանության կոծկումը, որն ավարտվեց փաստաբաններին խանգարելով և անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելով: Հասարակական ակտիվիստի խոսքով՝ սա ցինիզմով և համակարգային քաղաքականությամբ իրականացվող հանցագործություն է, որը նաև ցույց է տալիս հասարակության շրջանում արդարության ճգնաժամի խորությունը, որը, բանախոսի համոզմամբ, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում:

««Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարում է ՀՀ-ում առկա արդարադատության ճգնաժամի, իրավապահ և արդարադատության մարմինների հանցավոր անգործության, համակարգված կերպով հանցագործությունները կոծկելու և հանրային արդարության տրիբունալի ստեղծելու անհրաժեշտության մասին: Իշխանական ներկայացուցիչների հանցագործությունների բացահայտումը, գործունեության վերահսկողությունը և նրանց գործողություններին իրավաքաղաքական գնահատական տալը կլինի այդ տրիբունայի գործը»,- նկատեց բանախոսը՝ հավելելով, որ տրիբունալի գործունեության մասին կխոսեն հավելյալ:

Նա իրավապահ, քննչական, դատաիրավական մարմինների ղեկավարներից պահանջեց անաչառ քննություն՝ հիշեցնելով, որ դիտավորյալ գործողություններով արդարադատությունը խաթարած պաշտոնյաներն օրենքի առջև անհատական պատասխանատվության կանչվելու հեռանկար առջև են:

Իր հերթին նույն շարժման անդամ, ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ չկա մեկը, որն ասի, թե վստահում է ՀՀ դատաիրավական համակարգին:

«Պետության գործառույթներից մեկը չի կատարվում դիտավորությամբ: Մենք գտնում ենք, որ Հայաստանում չկա վստահություն իշխանության լեգիտիմության, դատաիրավական, իրավապահ մարմինների նկատմամբ, ուստի կոչ ենք անում մասնագիտական ունակություն, մարդկային խիզախություն ունեցող մարդկանց ջատագով լինել հանրային արդարության տրիբունալ ստեղծելու գործին»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ ասելով, որ տրիբունալը հասարակությանը ներկայացնելու է տարբեր խնդրահարույց գործերին առնչվող իրական պատկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում