Էլեկտրոնիկա արտադրող խոշորագույն ընկերություններից Samsung Electronics-ի կապիտալիզացիան նվազել է շուրջ 12 մլրդ դոլարով կորեական բորսայում ընկերության բաժնետոմսերի անկումից հետո: Անկման պատճառը ԱՄՆ դատարանում Apple ընկերության հետ վեճում պարտությունն է:
Համաձայն կորեական բորսայի տվյալների` աճուրդի փակման ժամանակ այսօր Samsung-ի բաժնետոմսերը արժեցել են 1.18 մլն վոն (շուրջ 1,04 հազար դոլար), ինչը 7.45 տոկոսով քիչ է նախորդ ուրբաթ օրվանից:
Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 177,73 տրլն վոն (շուրջ 156,4 մլրդ դոլար):
Apple-ը հանդես է գալիս ոչ այնքան մեկ կոնկրետ արտադրողի, որքան ընդդեմ Google-ի գործառնական համակարգի, Android-ի դեմ:
Այդ իսկ պատճառով դատարանի վճիռը Apple-ի օգտին ազդել է նաև Android համակարգն իր ապրանքներում օգտագործող այլ ընկերությունների արժեթղթերի վրա:






































