«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Երևանում անցկացվում է 1954-96 թթ. ծնված տղամարդկանց հաշվառում:
Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները համոզված են, որ ապահովագրված չեն հնարավոր պատերազմից, և հաշվառումն անցկացվում է այդ նպատակով: Հաշվառում անցկացնելու մյուս տարբերակն այն է, որ իշխանություններն այն օգտագործում են որպես շանտաժի միջոց` հասարակությանը քաղաքացիական ակտիվությունից զերծ պահելու նպատակով:
Պարզվում է, սակայն, որ հաշվառման նպատակով բնակիչներին տրամադրված ցուցակներում տեղ են գտել մարդիկ, որոնք Հայաստանից արտագաղթել են տարիներ առաջ և այժմ բնակվում են արտերկրում: Թե ինչպե՞ս են տասը կամ տասնհինգ տարի առաջ Չեխիա կամ Կանադա արտաղթած տղամարդիկ տեղ գտել այդ ցուցակներում և ի՞նչ նպատակով, պարզ չէ: