Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակը այսօր համապատասխան պետական վարչություններին և բնակչությանը կոչ է արել նախապատրաստական միջոցառումներ իրականացնել մոտեցող «Բոլավեն» թայֆունի վնասները նվազեցնելու նպատակով:
Հարավային Կորեայի օդերևութաբանական կենտրոնի գնահատականներով` տրոպիկական ցիկլոնը Հարավային Կորեայի համար վերջին տասնամյակում ամենաուժեղն է:
Թայֆունը, որի արագությունը 50մ/վ է, շարժվում է ճապոնական Օկինավա կղզու կողմից և արդեն երեկոյան կհասնի Հարավային Կորեա:









































