Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել է, որ Բրիտանիան հրաժարվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն ուժով ներխուժելու մտադրությունից, որպեսզի ձերբակալի Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
«Կարծում եմ, որ տհաճ միջադեպը կանխված է»,-ասել է Կորրեան մամլո ասուլսի ժամանակ:
Բրիտանացի ԱԳՆ պնդում է, որ երբեք էկավդորյան կողմին նման սպառնալիքներ չի ներկայացրել, իսկ ուրբաթ օրը Էկվադորի դեսպանատուն Ասանժի հանձման բանակցոեւթյունների կապակցությամբ պաշտոնական նամակ է նեկրայացրել:
Wikileaks-ի հիմնադիրը քաղաքական ապաստան է ստացել Էկվադորում, սակայն չի կարող լքել էկվադորի դեսպանադտան տարածքը: Բրիտանական իշխանությունները մտադիր են Ասանժին Շվեդիա արտահանձնել, որտեղ նրան մեղադրում, են սեռական բնությի հանցագործության մեջ:
Ռաֆայել Կորրեայի խոսքերով մտավախություն կա, որ Շվեդիան Ասանժին կհանձնի ԱՄՆ-ին:







































