Sauerland Event-ի գլխավոր մենեջեր Քրիս Մեյերի կարծիքով՝ հնարավոր է մենամարտ կայանա երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և աշխարհի նախկին չեմպիոն Միկել Կեսլերի միջև:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բեռլինում Աբրահամը հաղթանակ տարավ Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ` մրցավարների միաձայն որոշմամբ:
Մեյերը հայտարարել է, որ մենամարտի անցկացումը հնարավոր է, եթե, իհարկե, «Կեսլերը ցանկանա»:
Հավելենք, որ Աբրահամը և Կեսլերը մասնակցել են Super Six World Boxing Classic մրցաշարին, սակայն չեն հանդիպել ռինգում: