Աստղագետներն առաջին անգամ վկայություններ են ստացել կարմիր աստղ-հսկայի պատճառով մոլորակի կործանման մասին, որը սկսել էր ընդարձակվել իր զարգացման վերջին փուլում:
MIGnews-ին տված հարցազրույցում` գիտնականները նշել են, որ այսպիսի ապագա է սպասվում նաև մեր մոլորակին:
Ուսումնասիրությունն անցկացրել է լեհական Կոպերնիկոսի անվան համալսարանի ներկայացուցիչ Մոնիկա Ադամովի գլխավորած խումբը: Գիտնականները բացահայտել են, որ կարմիր հսկան` BD+48 740 անվանումով, որ տեղավորված է Պերսևս համաստեղության տարածքում` Երկրից 1.8 հազար լուսնային տարվա հեռավորության վրա է գտնվում, առանձնանում է լիթիումի բարձր կուտակումներով` այն 1.5 անգամ ավելի բարձր էր, քան պետք է լիներ: Բացի դրանից՝ նրա կողքին տեղակայված BD+48 740 b մոլորակն ունի անսովոր ձգված ուղեծիր:
Ըստ գիտնականների՝ այս փաստերը վկայում են, որ աստղը կլանում է ենթադրյալ երկրորդ մոլորակին: «Այս համակարգը կարող է իրենից ներկայացնել այն պետկերը, ինչը սպասվում է բազմաթիվ մոլորակներ ունեցող համակարգին վերջնական զարգացման փուլում»,- հայտարարել են գիտնականները:
Ադամովը հաստատում է, որ լիթիումի մեծ քանակության առկայությունը բնորոշ է հիմնականում ծեր աստղերին:
Արևին մոտիկ գտնվող աստղերը զարգացման վերջին փուլում դառնում են կարմիր հսկաներ: Ջրածնի գրեթե ամբողջությամբ այրվելու պատճառով թաղանթը պայթում է, իսկ շառավիղը մեծանում է հարյուր անգամ:
Հինգ մլրդ տարի անց Արևը վերածվելու է կարմիր հսկայի, փքված լուսատուի մեջ կարող են հայտնվել Մերկուրիի և Վեներայի, հնարավոր է նաև Երկրի ուղեծրերը:








































